Գիտնականները ծրագիր են ստեղծել, որը բժիշկներից ավելի լավ է ախտորոշում ընկճախտը

13:25   16 Հոկտեմբեր 2018    225

Փենի անվան թվային առողջության բժշկական կենտրոնի ամերիկացի գիտնականները հրապարակել են հետազոտության արդյունքները, որի ընթացքում վերլուծել են Facebook-ի 683 օգտատերերի անձնական էջերի տվյալները։

Նշվում է, որ ծրագիրը թույլ է տալիս մարդու Facebook–ի անձնական էջում «լեզվաբանական մարկերներ» տեսնել։ Դրանք կարող են վկայել օգտատիրոջ մոտ ընկճախտի առկայության մասին։ Ընդ որում, ախտորոշումը միջինում երեք ամիս ավելի շուտ է դրվում, քան դա անում են բժիշկները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Դեպրեսիան հայտնաբերող մարկերների թվում այնպիսի բառեր են առանձնացնում, ինչպիսիք են «միայնակ», «արցունքներ» և այլն։

Ալգորիթմն ուշադրություն է դարձնում նաև գրառումների երկարության և օգտատիրոջ կողմից օգտագործվող դերանունների վրա։

«Կարծիք կա, թե սոցցանցերը բացասաբար են անդրադառնում հոգեկան առողջության վրա։ Սակայն սոցցանցերը կարող են կարևոր գործիք հանդիսանալ ախտորոշման, մշտադիտարկման և վերջապես՝ բուժման համար»,– հետազոտության հեղինակի խոսքերն է մեջբերում Independent պարբերականը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները