Չինաստանում պայթյուն է որոտացել. կան զոհեր

12:59   16 Հոկտեմբեր 2018    196

Չինաստանի Չունցին քաղաքի ածխահանքում գազային խառնուրդի պայթյունի հետևանքով հինգ մարդ է մահացել:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Սինհուա»-ին, միջադեպը տեղի է ունեցել քաղաքի Ցիցզյան շրջանում՝ Chongqing Energy ընկերությանը պատկանող ածխահանքում:

Հաղորդվում է, որ ածխահանքը, որտեղ էլ տեղի է ունեցել պայթյունը, այս պահին փակ է: Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ աշխատակիցները փակում էին հանքի մուտքը:

Միջադեպի հետևանքով զոհվել է հինգ մարդ, ևս երեքը ստացել են տարբեր վնասվածքներ: Ոստիկանությունը փորձում է պարզել պայթյունի պատճառն ու դեպքի բոլոր հանգամանքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները