ԱՄՆ բյուջեի պակասուրդն աճել է մինչեւ վեցամյա առավելագույն

14:52   16 Հոկտեմբեր 2018    223

ԱՄՆ դաշնային բյուջեի պակասուրդն աճել է 17 տոկոսով՝ մինչեւ 779 մլրդ դոլար:

Ըստ ԱՄՆ ֆիննախի հաշվետվության տվյալների՝ այսպիսին են ֆինանսական տարվա արդյունքները:

Այս թվերը համարվել են վեց տարում առավելագույնը՝ այն դեպքում, որ փաստաթղթի հեղինակները նշել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի տնտեսական հաջողությունները, հայտնում է Gazeta-ն:

Ամենից շատ ծախսերն աճել են պաշտպանական բյուջեում (33 մլրդ դոլարով՝ մինչեւ 664,7 մլրդ դոլար) եւ սոցիալական ապահովման (43 մլրդ դոլարով՝ մինչեւ 988 մլրդ դոլար):

Թրամփը չեղյալ է հայտարարել պետական ծառայողների աշխատավարձի բարձրացումը, որը ծրագրված էր 2019 թվականի հունվարի համար: Նախատեսվում էր, որ բոլոր ծառայողների աշխատավարձը բարձրանալու էր 2,1 տոկոսով, իսկ շրջանային վճարումներն ավելի շատ՝ 25,7 տոկոսով:

Թրամփը չեղարկումը պատճառաբանել է այն հանգամանքով, որ միայն շրջանային վճարումների բարձրացումը բյուջեին կարժենա 25 մլրդ դոլար, եւ որ պետության բյուջեն նման ցնցումներին պատրաստ չէ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները