Ճապոնիայի եւս մեկ քաղաքում տուրիստական հարկ կվճարեն

15:16   16 Հոկտեմբեր 2018    232

Զբոսաշրջիկները, որոնք այցելում են ճապոնական Կիոտո քաղաք եւ իջեւանում տեղի հյուրանոցներում ու հոսթելներում, պարտավոր կլինեն հատուկ հարկ վճարել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է NHK World-ը:

Կիոտոյի հյուրանոցների ու հոսթելների բոլոր կենվորները պետք Է օրական վճարեն 1,8-ից մինչեւ 9 դոլար: Վճարման չափը կախված Է այն բանից, թե քանի աստղանի Է հյուրանոցը: Դպրոցականները, ուսանողները եւ նրանց ուղեկցող անձինք այդ հարկը չեն վճարի:

Կիոտոյի իշխանությունները հույս ունեն տարվա ընթացքում քաղաքային բյուջեն համալրել 45 մլն դոլարով: Փողերը կծախսվեն քաղաքային տարբեր նախագծերի ֆինանսավորման եւ ենթակառուցվածքի բարելավման համար, ասված Է հաղորդագրության մեջ:

Տոկիոյում եւ Օսակայում ճանապարհորդներն արդեն մուծում են տուրիստական հարկը, բայց միայն այն դեպքում, երբ նրանց համարի արժեքը գերազանցում Է օրական 90 դոլարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները