Audi-ն 800 մլն եվրո տուգանք կվճարի դիզելային սկանդալի կապակցությամբ

15:21   16 Հոկտեմբեր 2018    263

Audi ավտոկոնցեռնը 800 միլիոն եվրո կվճարի դիզելային ավտոմեքենաներում վնասակար նյութերի արտանետումների հետ կապված մեքենայությունների պատճառով:

Հոկտեմբերի 16-ին այս մասին հայտնել Է Volkswagen խումբը, որի կազմի մեջ Է մտնում ընկերությունը:

Volkswagen-ում պարզաբանել են, որ տուգանքի վերաբերյալ վճիռը կայացրել Է Մյունխենի դատախազությունը: «Audi AG-ն համաձայնել Է տուգանքի մասին որոշմանը»,- ընդգծել են ավտոկոնցեռնում:

Volkswagen-ում սպասում են, որ դրա վճարումն «անմիջականորեն կազդի» կոնցեռնի «ֆինանսական ցուցանիշների վրա» եւ կդառնա «լրացուցիչ բացասական գործոն», որը կազդի 2018 ֆինանսական տարվա տվյալների վրա: Հունիսին Գերմանիայի իրավապահ մարմինները մեքենայությունների հետաքննության շրջանակներում ձերբակալել են Audi-ի այժմ արդեն նախկին ղեկավար Ռուպերտ Շտադլերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Audi  


Վերնագիրի այլ պիտակները