Ասիայում առաջին անգամ կօրինականացնեն միասեռական ամուսնությունները

15:35   16 Հոկտեմբեր 2018    225

Թաիլանդը կարող է Ասիայում դառնալ առաջին երկիրը, որտեղ միասեռական ամուսնություններն իրավաբանորեն կճանաչվեն:

Այս մասին հաղորդում է Nikkei Asian Review-ն: Օրինագիծը մինչև տարեվերջ կմշակվի և կներկայացվի:

Պարբերականը գրում է, որ թաիլանդցիներն արդեն պատրաստ են նորամուծությանը: 2015-ին ուժի մեջ է մտել ընկերություններում ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչների նկատմամբ խտրականությունն արգելող օրենքը:

«Թաիլանդի ԼԳԲՏ հանրության անդամների տնտեսական ներգրավվածության մասին» փաստաթղթի համաձայն՝ միասեռականների գործունեության ոլորտը հաճախ սահմանափակվում է ժամանցային ինդուտրիայով, իսկ կառավարաությունում, ֆինանսական կամ բժշկական հաստատություններում նրանց համար աշխատանքի անցնելը շատ բարդ է:

Բացի այդ, նոր օրենքը բոլոր խնդիրները չի լուծի. միասեռական զույգերին կարգելվի երեխա որդեգրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ասիա  


Վերնագիրի այլ պիտակները