Հնդկաստանում «Տիտլի» ցիկլոնն առնվազն 26 մարդու կյանք է խլել

15:44   16 Հոկտեմբեր 2018    221

Հնդկաստանի Օրիսայի նահանգում առնվազն 26 մարդ է մահացել հզոր հեղեղումների հետևանքով, որոնք իր հետ բերել է երկրի արևելյան ափերում մոլեգնող «Տիտլի» ցիկլոնը, հայտնել է նահանգի կառավարությունը:

Նրա տվյալների համաձայն՝ առավել մեծ թվով զոհեր են գրանցվել Հաջափաթի օկրուգում. այստեղ սողանքից 18 մարդ է մահացել:

Ներկայում «Տիտլի»-ն կորցրել է իր ուժը, սակայն Հնդկաստանի արևելյան շրջաններում ցիկլոնի հետևանքներն իրենց վրա զգացել է մոտավորապես 570 հազար մարդ: Փոթորկալի քամին, որի արագությունը հասնում էր ժամում 140 կիլոմետրի, արմատախիլ է արել ծառեր ու էլեկտրասյուներ: Առատ տեղումները մի շարք բնակավայրերում առաջացրել են հեղեղումներ, սողանքներ և տանիքների փլուզում:

Ընդհանուր առմամբ ցիկլոնի մոտենալու նախօրեին Օրիսայի հինգ օկրուգներից տարհանվել է մոտավորապես 300 հազար մարդ: Նահանգի առափնյա շրջաններում ուսումնական պարապմունքներն առաջվա պես չեղարկված են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները