Սյունեցիները փակել են Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը

16:42   16 Հոկտեմբեր 2018    424

Սյունիքի մարզի բնակիչները փակել են Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ բողոքելով Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու կառավարության որոշման դեմ:

Նրանք պահանջում են կառավարությունից վերանայել որոշումը:

«Մարզպետը պետք է լինի Սյունիքից ու վերջ», - ասում են ակցիայի մասնակիցները։

Հիշեցնենք՝ գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին զբաղեցնում էր Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները