Հնդիկ նախարարը դատարան է դիմել՝ ի պատասխան ոտնձգությունների մեղադրանքների

16:55   16 Հոկտեմբեր 2018    200

Հնդիկ նախարարը դատի է տվել 10 կանանցից մեկին, որոնք նրան մեղադրում են սեռական ոտնձգությունների համար:

Ի պատասխան՝ նա կնոջը մեղադրում է զրպարտության մեջ

Մեբաշար Աքբարը հայց է ներկայացրել լրագրող Փրիի Ռամանիի դեմ: Նրա խոսքով՝ կինն իբր դիտավորյալ տարածել է իրեն ուղղված «չարամիտ, կեղծ եւ խճճված» մեղադրանքներ՝ իր հեղինակությունն արատավորելու նպատակով:

Ինքը Ռամանին գործակալությանը մեկնաբանություններ չի տվել:

Աքբարի դատարան դիմելու որոշումը հաջորդել է արտաքին հարաբերությունների նախարարի պաշտոնից իր հրաժարականի պահանջով բազմաթիվ միջնորդագրերին: Նրա ենթակայության ներքո եղած մի քանի նախկին լրագրողներ նրան մեղադրել են անպատշաճ վարքի համար: Նրանց շատ գործընկերներ կոչ են արել բոյկոտել նախարարի մասնակցությամբ միջոցառումները, իսկ իրեն՝ Աքբարին պահանջել են հեռացնել:

Հոկտեմբերի 15-ին ավելի քան 200 ցուցարարներ են հավաքվել նախարարի տան մոտ: Թղթակիցը գործակալությանը հայտնել է, որ շատերը բարձրացել են բարիկադների վրա եւ ոստիկանների հետ բախումների մեջ մտել, կան ձերբակալվածներ

Ի պատասխան՝ հնդիկ նախարարը հայտարարություն է կատարել, որում շեշտել է, որ իրեն ուղղված մեղադրանքները «վայրենի ու մերկապարանոց են»: Նա նշել է, որ աղմուկը բարձրացվել է երկրում համընդհանուր ընտրություններից մի քանի ամիս առաջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները