Թրամփը սպառնում է դադարեցնել Հոնդուրասին ֆինանսական օգնությունը

20:34   16 Հոկտեմբեր 2018    161

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է դադարեցնել Հոնդուրասին հատկացվող ֆինանսական օգնությունը, եթե երկրի իշխանությունները չկանգնեցնեն դեպի Միացյալ Նահանգներ ուղեւորվող մարդկանց քարավանը։

«Միացյալ Նահանգները Հոնդուրասի նախագահին տեղեկացրել է, որ եթե ԱՄՆ ուղեւորվող մարդկանց մեծ քարավանը չկանգնեցվի եւ չվերադարձվի Հոնդուրաս, երկիրը կզրկվի փողից եւ օգնությունից»,- իր թվիթերյան էջում գրել է Թրամփը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները