ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցները վնաս են հասցնում իտալական ընկերություններին

20:53   16 Հոկտեմբեր 2018    255

Ռուսաստանի դեմ Եվրոպական միության սահմանած պատժամիջոցները վնաս են հասցնում իտալական ընկերություններին։ Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն։

Ավելի վաղ Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցները «սոցիալական, մշակութային եւ տնտեսական աբսուրդ» էր անվանել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Մայիսին Իտալիայի իշխող կուսակցությունները կոալիցիոն համաձայնագրի մեջ գրել էին, որ Ռուսաստանին պետք է ընդունել «ոչ թե որպես սպառնալիքի, այլ տնտեսական եւ առեւտրային գործընկերոջ, որը հետզհետե ավելի կարեւոր նշանակություն է ձեռք բերում»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները