Rolls-Royce-ը գաղտնազերծել է Intel-ի հետ համատեղ ինքնագնաց նավերի մշակման ծրագիրը

22:53   16 Հոկտեմբեր 2018    175

Բրիտանական Rolls-Royce ընկերությունը միավորվել է Intel-ի հետ բեռնատար նավեր ստեղծելու համար, որոնք ինքնագնաց են լինելու:

Ինչպես ներկայացնում է The Verge-ը, ըստ ընկերության նախագծի՝ ինքնագնաց նավերը կկարողանան նավարկել ծովերով և բեռներ տեղափոխել առանց անձնակազմի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տվյալ խնդրի լուծման համար նավերը կհամալրվեն հատուկ լույսի հայտնաբերման տեխնիկայով, ջերմապատկերման, ռադիոլոկացիոն և HD տեսախցիկներով: Նավիգացիոն համակարգը կղեկավարվի արհեստական ինտելեկտի օգնությամբ, որը կաշխատի Intel Xeon Scalable պրոցեսորի հիման վրա:

Այն որոշումներ կկայացնի՝ առաջնորդվելով սենսորներից ստացված տեղեկությունների վերլուծությամբ:

Հայտնի է, որ այս ալգորիթմն արդեն փորձարկվում է լաստանավերից մեկի վրա Ճապոնիայում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները