Իրանի նկատմամբ Թրամփի քաղաքականությունը կհանգեցնի ռազմական բախման.

20:12   16 Հոկտեմբեր 2018    163

Իրանի հանդեպ Սպիտակ տան ռազմավարությունը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի ռազմական բախման Թեհրանի և Վաշինգտոնի միջև:

Նման կարծիք է հրապարակել The National Interest ամերիկյան պարբերականը՝ շեշտելով, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձում է ճնշման քաղաքականություն վարել Իրանի հանդեպ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Սպիտակ տանը ենթադրում են, որ թեթև ցնցումը փլուզման կհանգեցնի առաջիկա ամիսների ընթացքում, սակայն «երերուն ենթադրությունը» Թրամփի քաղաքականությունը չափազանց ռիսկային է դարձնում: Պատմությունը լի է օրինակներով, երբ ճնշումներն առճակատման են բերել և ոչ թե պետության կապիտուլյացիայի»,- նշում է հոդվածագիրը:

Աղբյուրը շեշտում է, որ Իրանը հավանաբար է՛լ ավելի թշնամական և վճռական մոտեցում կցուցաբերի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ազդեցությանը դիմագրավելու համար:

Բարձրաստիճան իրանցի պաշտոնյան National Interest-ին օրեր առաջ հայտնել է, որ Թրամփի ճնշումները տապալել է Թեհրանում գործող չափավոր ուժերին, որոնք կողմ են հանդես գալիս Իրանի և Արևմուտքի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները