Լուկաշենկոն Պուտինի հետ հանդիպմանը փորձել է «քողարկել» նրա կարճ հասակը

21:38   16 Հոկտեմբեր 2018    162

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստիպված է եղել կանգնել լայն բացած ոտքերով, որպեսզի տեսողական առումով քողարկի ռուս պաշտոնակցի ցածր հասակը:

Այս հանգամանքի վրա ուշադրություն են հրավիրել ուկրաինական լրատմավիջոցները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Պուտինի հետ հանդիպմանը Լուկաշենկոն քիչ էր մնում՝ շպագատ իջներ, որպեսզի Կրեմլի ղեկավարն այդքան կարճահասակ չերևար», - УНИАН-ի փոխանցմամբ՝ նկատել է քաղաքագետ Ալեքսեյ Գոլոբուցկին և համապատասխան լուսանկարը:

Աղբյուրի հիշեցմամբ՝ Վլադիմիր Պուտինի կարճ հասակը նախկինում նույնպես քննարկումների առիթ էր դարձել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները