ԵՄ-ի համար ծանր հետևանքներ կունենա Իտալիայի դուրս գալը

21:45   16 Հոկտեմբեր 2018    182

ԵՄ-ն չի կարող շարունակել իր գոյությունը, եթե Իտալիան դուրս գա դաշինքից։ Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը։

«Եվրոպային պետք է Իտալիան, և Իտալիային պետք է Եվրոպան»,- ասել է Յունկերը՝ «ոչ» պատասխանելով հարցին, թե կդիմանա արդյոք ԵՄ-ն դաշինքից Իտալիայի դուրս գալուն, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Յունկերը հիշեցրել է, որ վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ իտալացիներից շատերը կողմ են, որ Իտալիան մնա եվրատարածքում։ Նա նաև հայտարարել է, որ Բրյուսելը չի աջակցի Իտալիայի բյուջեին, որի նախագիծը նախատեսում է հաջորդ տարի մինչև 2,4% ՀՆԱ-ի դեֆիցիտի աճ։

«Եթե մենք համաձայնենք, եվրոպական որոշ երկրներ կհեղեղեն մեզ վիրավորանքներով և մեղադրանքներով, որ մենք չափից դուրս ճկուն ենք Իտալիայի հանդեպ»,- ասել է Յունկերը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները