Թրամփը սկսել է գումար հավաքել վերընտրվելու համար

21:56   16 Հոկտեմբեր 2018    162

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավաքել է արդեն 100 մլն դոլար 2020 թվականի նախընտրական քարոզարշավի համար։

Այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին ԱՄՆ նախագահը նախընտրական քարոզարշավի կազմակերպման կոմիտեի և Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի միջոցով հավաքել է 18 մլն դոլար։

Նախընտրական քարոզարշավի անցկացման համար հավաքված ընդհանուր գումարն այժմ կազմում է 106 մլն դոլար։ Նշվում է, որ դոնորների 98%-ի նվիրատվությունների չափը չի գերազանցում 200 դոլարը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները