Apple-ը գնել է ընկերություն, որը վերլուծում է օգտատերերի երաժշտական նախապատվությունները. Reuters

09:13   17 Հոկտեմբեր 2018    222

Apple ընկերությունը ձեռք է բերել Asaii ստարտապը, որն զբաղվում է օգտատերերի երաժշտական նախապատվությունների վերլուծությամբ:

Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը: «Դա Apple-ին թույլ կտա իր օգտատերերին ավելի որակյալ հանձնարարականներ տալ այս կամ այն երաժշտական կոմպոզիցիայի վերաբերյալ»,-նշում է գործակալությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գնման արժեքը կազմել է մոտավորապես 100 մլն դոլար: Asaii-ը մշակել եւ հաջողությամբ օգտագործում է արհեստական ինտելեկտի կիրառման եւ մեքենայական ուսուցման տեխնոլոգիան:

Ընկերության ալգորիթմը վերլուծում է ժողովրդականություն վայելող սոցցանցերից, ինչպես նաեւ Apple Music, Spotify, YouTube եւ SoundCloud ծառայություններից ստացված տվյալները, օգնում է առանձնացնել առավել մեծ ժողովրդականություն վայելող կոմպոզիցիաները, բայց դրա հետ մեկտեղ նաեւ գտնել պակաս հայտնի տաղանդավոր կատարողների:

Asaii-ում վստահեցնում են, որ իրենց ալգորիթմը կարող է կոմպոցիզիան գտնել համաշխարհային սթրիմինգային ծառայությունների թոփերում դրա հայտնվելուց երկու ամիս առաջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Apple   Asaii  


Վերնագիրի այլ պիտակները