ԵՄ–ում հաշվարկել են աղքատության եզրին ապրողների թիվը

09:29   17 Հոկտեմբեր 2018    188

Անցյալ տարի Եվրամիության բնակչության 22,5%-ը (112,9 միլիոն մարդ) գտնվում էր աղքատության կամ սոցիալական օտարացման շեմին։

Համապատասխան տվյալները հրապարակել է Եվրամիության վիճակագրական բյուրոն, հոկտեմբերի 16-ին։ Հաղորդագրության համաձայն՝ 2017 թվականին, 2008-ի համեմատությամբ, ԵՄ–ում այս կատեգորիայի մարդկանց թիվը 1,2 տոկոսով իջել է, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Միևնույն ժամանակ, որոշ կոնկրետ երկրներում, այս թիվն աճել է։ Այսպես, աղքատության շեմին հայտնվածների թիվն աճել է Հունաստանում, Իտալիայում, Իսպանիայում, Նիդերլանդներում և Կիպրոսում։

Վատագույն ցուցանիշներըը 2017 թվականի համար ունեն Բուլղարիան (38,9%), Հունաստանը (34,8%) և Ռումինիան (35,7%), լավագույն ցուցանիշները՝ Նիդերլանդները, Ֆինլանդիան, Չեխիան, Ֆրանսիան, Սլովենիան, Սլովակիան և Դանիան։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները