Ծննդկանի անհանգիստ ամուսինը ծեծի է ենթարկել բժիշկներին

09:47   17 Հոկտեմբեր 2018    244

Չինաստանում տղամարդուն ձերբակալել են մի քանի բժիշկների ծեծի ենթարկելու համար, որոնք հրաժարվել էին կեսարյան հատում անել իր կնոջը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Պեկինի հիվանդանոցներից մեկում։ 44-ամյա ծննդկանի ամուսինն ու նրանց ավագ դուստրը ծեծել են վիրաբույժին և նրա երկու օգնականներին, երբ նրանք չեն համաձայնել նրա կնոջը կեսարյան հատում անել։

Կռվից հետո բժշկին ծնոտի կոտրվածքով հոսպիտալացրել են։ Տղամարդն արդարացել է նրանով, որ երեխան ժամկետից երկար է մնացել մոր արգանդում, և ինքը վախեցել է բարդություններից։ Բացի այդ, կինը վերջին յոթ տարիներին հիպերտոնիա է ունեցել։ Սակայն բժիշկները ցանկացել են նրան հնարավորություն տալ՝ ինքնուրույն ծննդաբերել և պնդել են, որ վերահսկում են ճնշումը։

Միջադեպի հաջորդ օրը, այնուամենայնիվ, կնոջը կեսարյան հատում են արել։ Նա աղջիկ է ունեցել։ Ոտիկանությունը չի ձերբակալել տղամարդուն, որպեսզի նա կարողանա առաջին օրերին հոգ տանել կնոջ և երեխայի համար։ Վիրաբույժը հայտարարել է, որ ներում է տղամարդուն և նրա դստերը, հիվանդանոցի ղեկավարությունը սակայն նրանց համար խիստ պատիժ է պահանջել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները