Թրամփը պատասխանատվություն չի ստանձնում առաջիկա ընտրություններում

09:52   17 Հոկտեմբեր 2018    282

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Հանրապետական կուսակցությունը պարտվի 2016-ի նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններիի ժամանակ, ապա ինքը դրանում իրեն մեղավոր չի համարի:

Իր կարծիքը նա հայտնել է Associated Press-ին տված հարցազրույցի ժամանակ:

Սակայն Թրամփը կարծում է, որ հանրապետականներն առաջիկա ընտրություններում իրենց լավագույնս կդրսևորեն: ԱՄՆ առաջնորդը նաև ընդգծել է, որ ինքն «օգնում է մարդկանց»: Ուստի, եթե հանրապետականները պարտվեն, դա իր նախագահության վրա բացասաբար չի ազդի:

«Չեմ կարծում, որ ԱՄՆ նախագահներից որևէ մեկը երբևէ այնպիսի ազդեցություն է ունեցել, ինչպես ես»,-ամփոփել է Թրամփը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները