Հիտլերը միասեռական հակումներ է ունեցել. ԿՀՎ

10:30   17 Հոկտեմբեր 2018    210

Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) գաղտնազերծել է մարդաբան Հենրի Ֆիլդի 1943-ի զեկույցը, որից պարզ է դառնում, որ նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերն ունեցել է սադոմազոխիստական հակումներ, ինչպես նաև սեռական ցանկություններ է ունեցել կանանց և տղամարդկանց նկատմամբ: Հետազոտությունը հրապարակվել է ԿՀՎ-ի կայքում:

70 էջանոց զեկույցը հիմնված է հետազոտող Էրնեսթ Սեջվիք Գանֆշթենգելի ուսումնասիրության վրա: Վերջինը Հիտլերի մտերիմ ընկերն էր:

Զեկույցի հեղինակների խոսքով՝ Հիտլերը «սադոմզոխիստակա հակումներ» է ունեցել, որոնք երիտասարդ տարիքում համընկել են միասեռական ցանկությունների հետ: Նշվում է, որ Հիտլերը միասեռական հակում է ունեցել իր ապագա տեղակալ Ռուդոլֆ Գեսի նկատմամբ՝ անցյալ դարի 20-ականներին նրանց համատեղ բանտարկությունից հետո: Գեսը միասեռական էր և կրում էր «Ֆրոյլեն Աննա» մականունը՝ կանացի հագուստների նկատմամբ սիրո համար:

Բացի այդ, Հիտլերը «գեղագիտական հաճույք» է ապրել երիտասարդներին հետևելիս:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հիտլեր  


Վերնագիրի այլ պիտակները