Թրամփն ասել է՝ որն է իրեն ուղղված ամենամեծ սպառնալիքը

10:50   17 Հոկտեմբեր 2018    188

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախագահի պաշտոնում իր հաջողություններին ուղղված գլխավոր սպառնալիք է համարում բազային տոկոսադրույքը բարձրացնելու քաղաքականությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նա ասել է Fox Business-ին տված հարցազրույցում:

Սեպտեմբերին Դաշնային պահուստային համակարգը հերթական անգամ բարձրացրել է տոկոսադրույքը և մտադիր է հետագայում նույնպես աստիճանաբար խստացնել դրամավարկային քաղաքականությունը:

Թրամփի խոսքով՝ Դաշնային պահուստային համակարգը գլխավոր սպառնալիքն է, քանի որ տոկոսադրույքը շատ արագ է բարձրացնում: Նա նաև դժգոհել է, որ ԴՊՀ-ն, որն ԱՄՆ-ում իրականացնում է կենտրոնական բանկի գործառույթները, անկախ կառույց է և որ նա չունի լծակներ դրա վրա ազդելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները