Իրանում հայտնել են ահաբեկչության կազմակերպչի ոչնչացման մասին

11:19   17 Հոկտեմբեր 2018    228

Իրանի զինված ուժերի Իսլամական հեղափոխության պահապանների զորամիավորման հասարակայնության հետ կապերի դեպարտամենտը հայտարարել է, որ Իրանի Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ ահաբեկչական գործողության կազմակերպիչը ոչնչացված է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է Mehr գործակալությունը:

Իսլամական հեղափոխության պահապանների զորամիավորման հայտարարության համաձայն՝ ԴԱԻՇ «Էմիր» Աբու Դխոխան սպանվել է հոկտեմբերի 16-ի առավոտյան Իրաքի Դիյալայի նահանգում՝ Իրանի հետ սահմանի մոտ:

Ահվազում կատարված ահաբեկչական գործողության ժամանակ զինյալները կրակ են բացել զորահանդեսի մասնակիցների վրա: Վերջին տվյալներով՝ ահաբեկչական գործողությունը 29 մարդու կյանք է խլել, 53 հոգի վիրավորվել է:

IRNA-ն նշում է, որ հրաձգությունն սկսել են զինվորական համազգեստով չորս ահաբեկիչներ, որոնք գտնվել են տրիբունայի հետեւում: Հրաձգությունը շարունակվել է տասը րոպե:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները