Խոշոր ավտովթար Թուրքիայում. կան զոհեր

11:41   17 Հոկտեմբեր 2018    242

Թուրքիայի Քահրամանմարաշ (Մարաշ) նահանգի Գյոքուն շրջանի մոտակայքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել։

Քահրամանմարաշ-Կայսերի մայրուղիով երթևեկող ուղևորատար ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով այն կողաշրջվել է: Վթարի հետևանքով զոհվել է 7, վիրավորվել 24 մարդ:

Ավտոբուսը պատկանել է Թուրքիայում հայտնի «Kamil Koç» ընկերությանը։ Դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով ոստիկանական և շտապօգնության մեքենաներ։



Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները