Բոսթոնում Լուսնի բեկոր են աճուրդի հանել

12:00   17 Հոկտեմբեր 2018    276

Բոսթոնի RR Auction աճուրդը Լուսնի բեկոր է վաճառում:

Երկնաքարը հայտնաբերվել է Աֆրիկայի հյուսիս-արևմուտքում: Ընկնելիս այն վեց մասի է բաժանվել, որոնք ցականում են միասին վաճառել: Դրույքներն ընդունվում են համացանցի միջոցով, մինչև հոկտեմբերի 18-ը, հաղորդում է Reuters-ը:

Լոթը պատկանում է Aerolite Meteorites ընկերությանը, որը զբաղվում է այդպիսի գտածոներ գնելով և վերավաճառելով:

Լուսնաքարեր Երկրի վրա ընկել են հիմնականում հարյուր հազարավոր, անգամ միլիոնավոր տարիներ առաջ: Շատերն օվկիանոսն են ընկել, բայց երբեմն դրանք հաջողվում է գտնել նաև երկրի մակերևույթին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բոսթոն  


Վերնագիրի այլ պիտակները