ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում իրանական և ռուսական ընկերությունների դեմ

13:06   17 Հոկտեմբեր 2018    838

Ամերիկյան իշխանություններն Իրանի դեմ պայքարի նոր ռազմավարույթուն են մշակում, որը կարող է առնչվել Սիրիայում աշխատող ռուսական ընկերություններին:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով NBC-ին, ԱՄՆ իշխանությունները պատրաստ չեն Իրանի հետ ուղղակիորեն բախվելու: Այդ պատճառով նրանք դիտարկում են Իրանի իշխանությունների նկատմամբ քաղաքական և տնտեսական ճնշումը մեծացնելու հնարավորությունը:

Մասնավորապես` ԱՄՆ-ն մտադիր է պատժամիջոցներ սահմանել ընկերությունների դեմ, որոնք վերականգնում են Իրանի և Ռուսաստանի վերահսկողության ներքո գտնվող Սիրիայի շրջանները:

«ԱՄՆ-ն նաև պատժամիջոցներ կսահմանի Սիրիայի վերականգնման ուղղությամբ աշխատող ռուսական և իրանական ընկերությունների դեմ»,-հաղորդում է հեռուստաալիքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ռուսաստան   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները