Թրամփը Դաշնային պահուստների համակարգի որոշումները սպառնալիք է համարում իր նախագահությանը

13:45   17 Հոկտեմբեր 2018    243

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Դաշնային պահուստների համակարգի վարած քաղաքականությունն իրեն մտահոգության տեղիք է տալիս:

Պարոն Թրամփի կարծիքով՝՝ բազային պոտենցիալ դրույքի բարձրացումը նախագահի պաշտոնում իր հաջողության «գլխավոր սպառնալիքն է», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս մասին նա ասել է Fox Business-ի հետ հարցազրույցի ժամանակ: «Դաշնային պահուստների համակարգը շատ արագ է դրույքը բարձրացնում, այն չափազանց անկախ է»,-ասել է Թրամփը:

Դոնալդ Թրամփը նշել է, որ իրեն դուր չի գալիս այն, ինչ անում է կարգավորիչի նախագահ Ջերոմ Փուելը, սակայն Դաշնային պահուստների համակարգի քաղաքականությանը նախագահը միջամտել չի կարող:

Նա հավելել է, որ այդ համակարգի պաշտոններում ոմանց ինքն է նշանակել, այդ պատճառով ընդհանուր առմամբ «ոչ ոքի չի մեղադրում» և հավանության է արժանացնում նրանց աշխատանքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները