Սթիվեն Հոքինգն իր վերջին գրքում հայտարարել է, որ Աստված գոյություն չունի

12:33   17 Հոկտեմբեր 2018    143

Բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգն իր վերջին՝ «Մեծ հարցերի հակիրճ պատասխաններ» գրքում հայտարարել է, ր Աստված գոյություն չունի:

Այս մասին հաղորդում է CNN-ը:

Գիտնականը բազմիցս հայտարարել է, որ աթեիստ է: Նրա խոսքով՝ աշխարհում տեղի ունեցող ամեն ինչ ֆիզիկայի օրենքներով կարելի է բացատրել:

«Աստված չկա, ոչ ոք չի կառավարում Տիեզերքը»,-ասվում է գրքում:

Բացի այդ, գրքում գիտնականը գրել է, որ Երկրի սահմաններից դուրս կյանք գոյություն ունի: Նա կանխատեսել է, որ 100 տարվա ընթացքում մարդկությունը կարող է ճամփորդել Արեգակնային համակարգի ցանկացած կետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սթիվեն-Հոքինգ  


Վերնագիրի այլ պիտակները