ՌԴ-ում տարեց հիվանդը մահացել է դուրս գրվելուց կարճ ժամանակ անց - VIDEO

13:59   17 Հոկտեմբեր 2018    227

Տարեց հիվանդը, ում, ըստ համացանցում տարածված տեսանյութի, ծաղրել և հարվածել էին Ռուսաստանի Մագնիտոգորսկ քաղաքի թիվ 5 հոգեբուժարանի աշխատակիցները, մահացել է հիվանդանոցից դուրս գրվելուց կարճ ժամանակ անց:

Hayatsk.info-ն հայտնում է, որ կադրերում երևում է, թե ինչպես է բուժաշխատողը հողաթափ նետում ծերունու վրա ու հրում նրան: Այս ամենն ուղեկցվում է նրա գործընկերոջ ծիծաղով:

ՌԴ Չելյաբինսկի մարզի առողջապահության նախարարության խոսնակը միջադեպն անվանել է հիվանդի իրավունքների կոպտագույն խախտում և հայտնել տվյալ բուժհաստատությունում սպասվող առավելագույն խիստ ստուգումների անցկացման մասին:

Ըստ խոսնակ Մարիա Խվորոստովայի՝ դատախազության կարգադրությամբ այն արդեն սկսված է: Նշվում է, որ տարեց հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից հուլիսին, իսկ մահացել է սեպտեմբերին:

Մահացածի թոռնուհին՝ Լյուբով Մոիսեևան, սոցցանցերից մեկի իր էջում հաստատել է, որ տեսանյութում երևացող տարեց մարդն իր պապիկն է՝ նշելով, որ նա վերջերս մահացել է: Թոռնուհին հավելել է, որ պապիկն ուներ քրոնիկ հիվանդություններ:


Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները