Հրդեհ Թբիլիսիում. այրվում է փախստականներով բնակեցված տունը

12:40   17 Հոկտեմբեր 2018    168

Թբիլիսիի Ցաբաձե փողոցում հրդեհ է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ինչպես հաղորդում է Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը, այրվում է փախստականներով բնակեցված տունը:

Ըստ տեղի բնակիչների՝ տանը ոչ ոք չկա: Հրդեհի պատճառն անհայտ է:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով, հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված է հրշեջ փրկարարական երեք ջոկատ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները