Լեհաստանը տարեկան 2 մլն տոննա հեղուկացված գազ կգնի ԱՄՆ-ից

12:46   17 Հոկտեմբեր 2018    114

Polskie Gornictwo Naftowe i Gazownictwo (PGNiG) Էներգետիկական ընկերությունը Միացյալ Նահանգների Venture Global LNG ընկերության հետ ստորագրել Է Լեհաստանին տարեկան 2 միլիոն տոննա հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարման պարտավորագիր:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հոկտեմբերի 17-ին այս մասին լրագրողներին հայտնել են Լեհաստանի ընկերությունում:

«20 տարվա ընթացքում PGNiG-ն հեղուկացված բնական գազ կստանա ԱՄՆ-ից երկրի ներսում սպառողների կամ վաճառքի համար»,- տեղեկացրել Է լեհական ընկերությունը տարածված հայտարարության մեջ: Լեհաստանին ռուսական բնական գազի մատակարարումների երկարաժամկետ պարտավորագիրը 2022 թվականին «պարզապես կավարտվի», մամուլի ասուլիսում հայտարարել Է PGNiG-ի ղեկավար Պյոտր Վոզնյակը: Վոզնյակի պնդմամբ՝ ԱՄՆ-ի հետ համագործակցության պայմանները «շատ ավելի լավն են»: Նրա կարծիքով՝ Լեհաստանին կհաջողվի գազը գնել 20 տոկոսով ավելի Էժան, քան «Գազպրոմից»:

Լեհաստանը տարեկան սպառում Է 15 միլիարդ խորանարդ մետր գազ: Այդ ծավալի մեկ երրորդը նա ինքնուրույն արդյունահանում Է իր տարածքում, իսկ մնացածն ստանում Է ներմուծման հաշվին: Լեհաստանի գազի գլխավոր մատակարարը Ռուսաստանի «Գազպրոմն» Է, որի հետ երկարաժամկետ պարտավորագրի հիման վրա երկիրը տարկան կարող Է ձեռք բերել 10,2 միլիարդ խորանարդ մետր գազ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լեհաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները