Էր Ռիադը խոստացել է բացառություններ չանել Հաշքաջիի գործի քննության ժամանակ. Պոմպեո

12:52   17 Հոկտեմբեր 2018    125

Սաուդյան Արաբիայի իշխանությունները ոչ ոքի չեն բացառի կասկածյալների ցուցակից անհետացած լրագրող Ջամալ Հաշքաջիի գործով։

Այս մասին, Agence France-Presse–ի փոխանցմամբ, հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Էր Ռիադում բանակցությունների ավարտից հետո։

«Հետաքննության ժամանակ խոստացել են պատասխանատվության ենթարկել ցանկացածին, որը ներգրավված է գործում»,–հայտարարել է Պոմպեոն։ Պետքարտուղարը նաեւ հավելել է, որ Էր Ռիադը հավաստիացրել է՝ նույնիսկ թագավորական ընտանիքի անդամները, եթե նրանց նկատմամբ կասկածներ լինեն, չեն կարողանա խուսափել պատժից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոմպեո  


Վերնագիրի այլ պիտակները