ԳԴ-ն Սահակաշվիլիին մեղադրում է Պատարկացիշվիլիի սպանությունը թույլատրելու մեջ

14:02   17 Հոկտեմբեր 2018    216

Վրաստանի գլխավոր դատախազությունը բացահայտել է հայտնի գործարար և միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլիի սպանությունը:

Ըստ դատախազության` պարզվել է, որ նրա սպանությունը թույլատրել է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

«Գործարարին կարող էին թունավորել նյութով, որը բնական մահի տպավորություն է առաջացրել»,- ասվում է գերատեսչության հայտարարությունում:

Գործարարը Սահակաշվիլիի ղեկավարման տարիներին անցել էր ընդդիմության շարքերը և պատրաստվում էր կուսակցություն ստեղծել ու մասնակցել նախագահական ընտրություններին: Նրան մահացած են գտել Լոնդոնի իր առանձնատանը 2008-ի փետրվարի 12-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   Սահակաշվիլի  


Վերնագիրի այլ պիտակները