Դուբայի օդանավակայանում անձնագրային ստուգման համար «խելացի թունել» են փորձարկում

14:30   17 Հոկտեմբեր 2018    191

Ապագայի անձնագրային ստուգումը մի քիչ տարբերվում է նրանից, ինչին մենք սովոր ենք։

Դուբայի միջազգային օդանավակայանում նոր «խելացի թունել» են ներկայացնում։

Դրանում գործում են կենսաչափական սքաներները։ Ամեն ինչ կատարվում է առանց մարդկանց մասնակցության։

Ուղևորները կարող են ստուգումն անցնել ընդամենը 15 վայրկյանում։

Սկզբում պետք է գրանցվել «խելացի դարպաների» մոտ։ Աչքի սքանավորումից հետո կարելի է առաջ անցնել։

Նախագիծը, որն արդեն փորձարկվում է, չորս տարի մշակման փուլում է գտնվել։



Hayatsk.info

Հեշթեգներ: Դուբայ  


Վերնագիրի այլ պիտակները