Ա-2018-ի ազդեցությունը Ռուսաստանի տնտեսության վրա

15:03   17 Հոկտեմբեր 2018    237

Ֆուտբոլի 2018 թվականի առաջնությունը Ռուսաստանի տնտեսությունը հարստացրել է լրացուցիչ 952 միլիարդ ռուբլիով, ինչը համապատասխանում է ՀՆԱ-ի մոտ 1 տոկոսին:

Այս մասին հայտնել է «Ռուսաստան-2018» կազմկոմիտեն, որը վերլուծել է մունդիալի ազդեցությունը երկրի ֆինանսական ցուցանիշների վրա՝ 2013-2018թթ. ժամանակահատվածում: Հաղորդվում է, որ դրական արդյունքը գրանցվել է ենթակառուցվածքներում ներդրումների և զբոսաշրջային փաթեթների աճի հաշվին:

Ընդ որում, պետությունը մունդիալի կազմակերպման և անցկացման համար ծախսել էր 683 միլիարդ ռուբլի:

Տնտեսական դրական արդյունքն անդրադարձել է նաև ռուսաստանցիների կյանքի վրա: Ընդհանուր առմամբ ստեղծվել է 315 հազար նոր աշխատատեղ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները