Կերչի քոլեջում պայթյունը հետաքննելիս դիտարկվում է ահաբեկչության վարկածը. Պեսկով

15:20   17 Հոկտեմբեր 2018    354

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել Է, որ որպես Կերչի քոլեջում տեղի ունեցած պայթյունի պատճառ Է դիտարկվում ահաբեկչության վարկածը, հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Ահաբեկչության վարկածը դիտարկվում Է»,-լրագրողներին ասել Է Կրեմլի ներկայացուցիչը: Միանգամից մի քանի ծառայություններ են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել Կերչում տեղի ունեցածի մասին:

«Նախագահին Կերչում տեղի ունեցածի մասին զեկուցել են տարբեր ծառայություններ,-ասել Է Պեսկովը:-Զոհերի եւ տուժածների վերաբերյալ տվյալները մշտապես ճշտվում են»: Պեսկովը նաեւ նշել Է, որ Պուտինը ցավակցություն Է հայտնել զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Ինչպես արդեն հաղորդվել Է, Կերչի քոլեջում պայթուցիկ սարք Է գործի դրվել: Նախնական տվյալներով՝ զոհվել Է տասը մարդ, կա շուրջ 50 վիրավոր:



Hayatsk.info

Հեշթեգներ: Պեսկով  


Վերնագիրի այլ պիտակները