ԱՄՆ-ում նավթի պաշարները անսպասելիորեն նվազել են

15:35   17 Հոկտեմբեր 2018    257

Նավթի համաշխարհային գներն այսօր աճել են Ամերիկյան նավթի ինստիտուտի (API) տվյալների ֆոնին, որոնք վկայում են ԱՄՆ-ում պաշարների անսպասելի նվազման մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է Ինտերֆաքսը:

Այսպիսով, Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն այսօր աճել են 0,04%-ով՝ հասնելով բարելի համար 81,44 դոլարի:

Միաժամանակ, Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,14%-ով՝ կազմելով մոտ 72,02 դոլար՝ մեկ բարելի դիմաց։

API-ի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում նավթի պաշարները նախորդ շաբաթ նվազել են 2,13 միլիոն բարելով:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները