Պուտին-Թրամփ հանդիպման նախապատրաստություններ չեն գնում. Պեսկով

15:44   17 Հոկտեմբեր 2018    216

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի` Փարիզում հանդիպման նախապատրաստություններ չեն տարվում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Դեռ ոչ մի կողմից նման հարց առաջ չի քաշվել, նախապատրաստություն չի գնում»,- ասել է նա:

Երեկ հայտնել ենք, որ Պուտինը մտադիր է այցելել Փարիզ նոյեմբերի 11-ին` Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակի օրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները