Չինաստանում կինը սպանել է 2 երեխային

20:13   17 Հոկտեմբեր 2018    156

Չինացի տղամարդը, որը կեղծել էր իր մահն ապահովագրական հատուցում ստանալու համար, հանձնվել է ոստիկանությանը:

34-ամյա չինացին մահացած էր համարվում այն բանից հետո, երբ նրա մեքենան հայտնաբերվել էր գետում, թեև նրա մարմինը չէր գտնվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես նշվում է, տղամարդը կնոջը չէր պատմել իր ծրագրի մասին, ինչի պատճառով էլ վերջինս մտածել էր, որ ամուսինը մահացել է:

Կինն օնլայն գրառում է կատարել ինքնասպանության մասին և երեխաների հետ նետվել լճակը:

Միջադեպից հետո տղամարդն անցյալ ուրբաթ հանձնվել է ոստիկանությանը Հունան նահանգում: Նա ձերբակալվել է խարդախության մեղադրանքով:

Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը, ում անունը չի նշվում, սեպտեմբերին ապահովագրական գործարք էր կնքել, որի արժեքը կազմում էր1 մլն յուան ($145,000), որի մասին, սակայն, կինը դարձյալ տեղյակ չի եղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները