Կանադան դարձել է մարիխուանայի օգտագործումն օրինականացրած երկրորդ երկիրը

20:24   17 Հոկտեմբեր 2018    117

Կանադայում ոչ բուժական նպատակով օգտագործվող մարիխուանայի օրինական վաճառքն այսօր մեկնարկել է Նյուֆաունդլենդ արևելյան կղզում, որտեղ հարյուրավոր մարդկանց մասնակցությամբ հերթեր են գոյացել:

Ինչպես հաղորդում է BBC-ն, Կանադան երկրորդ երկիրն է դարձել Ուրուգվայից հետո, որն օրինականացրել է մարիխուանայի պահումն ու օգտագործումը որպես հանգստի միջոց, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բուժական նպատակով օգտագործումն օրինական է եղել 2001 թվականից ի վեր:

Առկա են մտահոգություններ ոստիկանության աշխատակիցների շրջանում, որոնք պետք է վերահսկեն, որպեսզի մարիխուանա օգտագործած մարդիկ մեքենա չվարեն:


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Կանադա  


Վերնագիրի այլ պիտակները