ՅՈւՆԵՍԿՕ-ի ժառանգություն հանդիսացող տասնյակ օբյեկտներ կարող են ջրի տակն անցնել

20:42   17 Հոկտեմբեր 2018    128

Քիլի (Գերմանիա) Քրիստիան Ալբրեխտի անվան համալսարանի գիտնականները պարզել են, որ գլոբալ տաքացման, Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման եւ էրոզիայի պատճառով 2100 թ․ տասնյակ հայտնի հուշարձաններ կարող են անհետանալ։

Աշխատանքը հրապարակվել է Nature Communications ամսագրում։ Հեղինակային խումբը հիմնվում էր սառույցի հալման դինամիկայի եւ կլիմայի փոփոխությունների նախկին հետազոտությունների վրա։ Գիտնականները կազմել են իրադարձությունների զարգացման 4 սցենար, որոնցից ոչ մեկը լավ բան չի խոստանում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հետազոտողները պնդում են, որ միջերկրածովյան 49 հուշարձաններ, որոնք ներառված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, կարող են ջրի տակն անցնել։

Արդեն մինչեւ 2100թ․ կարող են անհետանալ այնպիսի հայտնի հուշարձաններ, ինչպիսիք են փյունիկյան հինավուրց Բիբլ, Դուբրովնիկ, Պիզա, Ստամբուլ, Սիրակուզա, Ռոդոս եւ այլ քաղաքները։ Սրանք բոլորը գտնվում են առափնյա տարածքներում, որոնք հետազոտողները ներառել են ռիսկային գոտում։

Հայտնում են նաեւ, որ ցուցակում ընդգրկված 49 օբյեկտներից 37-ն արդեն անհետացման վտանգի տակ են՝ ջրհեղեղների պատճառով, իսկ 42-ը՝ էրոզիայի։

2100թ․ ռիսկը 50 տոկոսով կաճի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՅՈւՆԵՍԿՕ  


Վերնագիրի այլ պիտակները