Ֆինլանդիայի բնակչության մեծ մասը ցանկանում է ապրել ձմեռային ժամանակով

22:25   17 Հոկտեմբեր 2018    173

Otakantaa.fi ֆորումի շրջանակներում անցկացված հարցման արդյունքները վկայում են, որ ֆինների մեծ մասը ցանկանում է վերջնականապես անցնել ձմեռային ժամանակին։

Հարցմանը մասնակցել է 677 հազար մարդ։ Շուրջ 238 հազար մարդ, այսինքն՝ հարցվածների 52%-ը քվեարկել է ձմեռային ժամանակի օգտին։ Շուրջ 216 հազար մարդ՝ 48 %-ը,քվեարկել է ամառային ժամանակի օգտին։ Հարցվածների 49%-ը կարևոր կամ բավականին կարևոր ե համարում Սկանդինավյան երկրների և Կենտրոնական Եվրոպայի հետ ժամային տարբերության պահպանումը՝ 1 ժամի շրջանակներում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

ԵՄ-ն հարցում անցկացնելուց հետո որոշել է չեղարկել ժամերի ամառային և ձմեռային ժամանակներով փոխարինումը, ինչի ընթացքում ԵՄ քաղաքացիները աջակցել են այդ գաղափարին։ Եվրոպական հանձնաժողովը առաջարկում է չեղյալ համարել ժամերի սեզոնային փոփոխությունը ողջ Եվրոպական Միությունում, սակայն անդամ երկրներին հնարավորություն է տալիս որոշելու, թե նրանք որ ժամանակով են ցանկանում ապրել՝ ձմռային, թե ամառային։

Եվրամիությունում վերջին պարտադիր ամառային ժամանակին անցումը կիրականացվի 2019թ․ մարտի 31-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ֆինլանդիա  


Վերնագիրի այլ պիտակները