Ինքնաթիռը ծխահարման պատճառով հարկադրված վայրէջք է կատարել

21:15   17 Հոկտեմբեր 2018    117

Ինքնաթիռը, որի մեջ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն է եղել, ծխահարման պատճառով հարկադրված վայրէջք է կատարել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ըստ տեղեկատվության՝ թռիչքից մոտ 10 րոպե անց ինքնաթիռի առջեւի մասում ծխի հետքեր են հայտնվել եւ այրվածի հոտ է զգացվել։

Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուս ավիաբազայում։ Ըստ CNN-ի՝ դեպքի պատճաեը հավանաբար մեխանիկական անսարքությունն է եղել։

Մելանյա Թրամփը մեկնում էր Ֆիլադելֆիա՝ մի խումբ երեխաների հետ հանդիպման։


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները