Գիտնականները բացահայտել են ծխող տղամարդկանց անսպասելի վտանգը

22:34   17 Հոկտեմբեր 2018    135

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի համալսարանի գիտնականները պարզել են, որ հոր օրգանիզմի վրա նիկոտինի ներգործությունը կարող է Էպիգենետիկ գործոնների միջոցով ազդել նրա երեխաների և թոռների ճանաչողական ունակությունների վրա։

Հայտնի է, որ ապագա մայրերի ծխելը հանդիսանում է այնպիսի գործոն, որը մեծացնում է երեխաների մի քանի սերունդների վարքային խանգարումների վտանգը, ներառյալ ուշադրությունը դեֆիցիտի և հիպերակտիվության սինդրոմը: Համարվում է, որ հայրերի վրա նիկոտինի և ծխախոտի ծխի այլ բաղադրիչների ներգործությունը նման ազդեցություն ունի, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Միևնույն ժամանակ, մինչ օրս դժվար էր առանձնացնել գենետիկական և էպիգենետիկ գործոնները շրջակա միջավայրի ազդեցություններից, ինչպիսիք են երկրորդական ծխելը:

Նոր ուսումնասիրության մեջ գիտնականները սերմնային բջիջների ձևավորման ժամանակ որց մկների վրա փորձարկել են խմելու ջրի մեջ լուծված նիկոտինի ցածր դոզան:

Այնուհետև կրծողներին խաչասերել են էգերի հետ: Նրանց սերունդի մոտ նկատվել է հիպերակտիվության, ուշադրության պակասի և ճանաչողական խանգարման նշաններ: Նոր սերնդի կանանց ձագուկները նույնպես զգալի խանգարումներ են ունեցել՝ ավելի քիչ արտահայտված

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները