Զարիֆը ԱՄՆ պատժամիջոցները անարգանք է անվանել

09:01   18 Հոկտեմբեր 2018    320

Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների նոր պատժամիջոցները անարգանք է անվանել իրանցիների մարդկային իրավունքների հանդեպ։

Այս մասին նա գրել է իր Twitter-ում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«ԱՄՆ վերջին պատժամիջոցները խախտում են Միջազգային Դատարանի երկու կարգադրությունները. չխոչընդոտել հումանիտար առևտրին և չխորացնել հակամարտությունը։ Օրենքի գերակայության և ողջ ժողովրդի մարդու իրավունքների լիակատար անտեսում։

Անօրինական ամերիկյան ռեժիմի անբարյացակամությունը իրանցիների նկատմամբ ուժեղանում է պատժամիջոցների նկատմամբ նրա կախվածությամբ»,– գրել է Զարիֆը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները