ԱՄՆ չեն բացառում մոտալուտ խոշոր պատերազմի հնարավորությունը. Military Times

09:09   18 Հոկտեմբեր 2018    187

Ամերիկյան զինվորականների մոտ 45%-ը չեն բացառում, որ արդեն 2019 թվականին խոշոր ռազմական բախում կարող է լինել։

Այս մասին վկայում են Military Times պարբերականի անցկացրած հարցման տվյալները։ Պարբերականի տվյալներով՝ երկու տարի առաջ մոտալուտ պատերազմը հնարավոր էր համարում հարցված ԱՄՆ զինվորականների միայն 5%-ը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նաև հաղորդվում է, որ 50%-ը չի հավատում առաջիկա տարիներին խոշոր ռազմական հակամարտության հնարավորությանը, իսկ 4%-ը ձեռնպահ են մնացել պատասխանից։ Նշվում է, որ հարցվածները ԱՄՆ–ի համար գլխավոր սպառնալիք են տեսնում Չինաստանին և Ռուսաստանին։

Ընդ որում, եթե 2017 թվականին Մոսկվային վտանգավոր էին համարում հարցվածների 53%-ը, ապա ընթացիկ տարում նրանց թիվը հասել է 71%-ի, իսկ Չինաստանից զգուշացողների թիվն աճել է քառորդով՝ հասնելով 69%-ի։

Այլ սպառնալիքների թվում հարցվածները նշել են «Ալ–Քաիդա» և ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումները։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Պատերազմ  


Վերնագիրի այլ պիտակները