Սլովակիայի ԱԳ նախարարության համակարգիչները հաքերային հարձակման են ենթարկվել

09:18   18 Հոկտեմբեր 2018    253

Հաքերները կոտրել են Սլովակիայի արտաքին գործերի նախարարության համակարգիչները, սակայն նրանց չի հաջողվել հասնել կարևոր գաղտնի տեղեկություններին:

Նրանց ձեռքում է հայտնվել միայն վարչության ամենօրյա ոչ կարևոր նամակագրությունը, հաղորդում է РИА Новости-ն՝ արտգործնախարարության մամուլի քարտուղար Բորիս Գանդելին հղումով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ երկրի վարչապեր Պյոտր Պելեգրինին հաղորդել էր, որ ԱԳՆ-ի համակարգիչները հաքերային հարձակման են ենթարկվել: Նրա խոսքով՝ ռազմական հետախուզության աշխատակիցները նկատել են համակարգիչների արտասովոր «պահվածքը», ինչն էլ թույլ է տվել հայտնաբերել օտարերկրյա հաքերների հարձակումը:

Վարչապետի խոսքով՝ վտանգավոր կոդը թույլ էր տալիս ցանցահեններին զտել տվյալներն ու ուղարկել դրանք արտասահմանյան համակարգիչներին: Սակայն Գանդելը հավաստիացրել է, որ հաքերները կարող էին ստանալ միայն ամենօրյա նամակագրությունը վարչության ստորաբաժանումների միջև:

Նրա խոսքով՝ որևէ գաղտնի տեղեկություն հաքերները չեն ստացել, քանի որ նման նյութեր «փոխանցումը կատարվում է այլ ուղիներով, որոնք շատ լավ են պաշտպանված»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սլովակիա   ԱԳՆ  


Վերնագիրի այլ պիտակները