Ադրբեջանի պետական անկախության օրն է

09:01   18 Հոկտեմբեր 2018    411

Հոկտեմբերի 18-ը Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության օր է։

Hayatsk.info-ն հայտնում է, որ 27 տարի առաջ՝ 1991թ-ի հոկտեմբերի 18-ին Ադրբեջանն օրենք է ընդունել պետական անկախության մասին և դարձել հերթական հանրապետությունը, որը պաշտոնապես հայտարարել է ԽՍՀՄ կազմից ուրս գալու մասին: Ընդ որում, Ադրբեջանի Գերագույն խորհրդի որոշման մեջ նշվում էր, որ Ադրբեջանի Հանրապետությունը վերականգնում է իր անկախությունն ու իրեն համարում Ադրբեջանի ժողովրդավարական Հանրապետության իրավագաջորդը, որը գոյություն է ունեցել 1918-1920թթ-ին:

1991 թ. օգոստոսի 30-ին՝ Ադրբեջանի Գերագույն Խորհրդի արտահերթ նիստում ընդունվել է Հանրապետության պետական անկախության մասին հռչակագիր։
Նրանում ասվում է, որ Ադրբեջանի Հանրապետության Գերագույն Խորհուրդը՝ ղեկավարվելով Ադրբեջանի ժողովրդի բարձրագույն պետական շահերով և արտահայտելով նրա կամքը, նշելով, որ սկսած 1918 թ. մինչև 1920 թ. Ադրբեջանական Հանրապետությունը եղել է որպես միջազգային հանրության կողմից ճանաչված անկախ պետություն, հիմնվելով Ադրբեջանական Հանրապետության սահմանադրության, Ադրբեջանական Հանրապետության ինքնիշխանության մասին սահմանադրական օրենքների և Ադրբեջանական Հանրապետության տնտեսական ինքնուրույնության վրա, հռչակում է Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնումը։
Դրա հետ մեկտեղ՝ ընդունվել է ԱՀ Գերագույն Խորհրդի «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» որոշումը։

Այդ որոշումների իրագործման համար, հիմնվելով անկախության մասին հռչակագրին, որը ընդունվել էր 1918 թ. մաիսի 28-ին Ադրբեջանի Ազգային Խորհրդի կողմից և ղեկավարվելով 1991 թ. օգոստոսի 30-ին ընդունված՝ Ադրբեջանի Գերագույն Խորհրդի «Ադրբեջանի Հանրապետության անկախության վերականգնման մասին» հռչակագրով, ԱՀ Գերագույն Խորհուրդը 1991 թ. հոկտեմբերի 18-ին ընդունել է Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին սահմանադրական ակտ և սահմանել է՝ Ադրբեջանի անկախ հանրապետության պետական, քաղաքական ու տնտեսական կառուցվածքի հիմքերը։

Այդ պահից սկսած՝ Ադրբեջանը ձեռք է բերել պետական ինքնուրույնություն, իսկ հոկտեմբերի 18-ը դարձել է Ազգային անկախության օր։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   18-հոկտեմբեր  


Վերնագիրի այլ պիտակները