Շվեյցարական ժամացույցների արտահանումը կես տարվա ընթացքում առաջին անգամ անկում է ապրել

12:05   18 Հոկտեմբեր 2018    233

2018-ի սեպտեմբերին Շվեյցարիայից ժամացույցների արտահանումն առաջին անգամ կրճատվել է՝ 17 ամիս անընդմեջ աճից հետո:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Շվեյցարիայի ժամային արդյունաբերության ֆեդերացիան:

Անցած ամիս ժամացույցների արտահանումն անկում է ապրել 6,9 տոկոսով՝ մինչև 1,653 մլրդ շվեյցրական ֆրանկ (1,66 մլրդ դոլար): Իսկ օգոստոսին այդ ցուցանիշն աճել էր 5,6 տոկոսով:

Հոնկոնգ շվեյցարական ժամացույցների մատակարարումը սեպտեմբերին նվազել է 3,5 տոկոսով մեկ տարի առաջ նույն ամսի համեմատ: ԱՄՆ մատակարարումն անկում է ապրել 3 տոկոսով, Մեծ Բրիտանիա՝ 2, Սինգապուր՝ 49,4 տոկոսով:

Իսկ Չինաստան արտահանումն ավելացել է 17,3 տոկոսով, ճապոնիա՝ 2,4 տոկոով, Գերմանիա՝ 2 տոկոսով:

Օգոստոսի համեմատ՝ շվեյցարական ժամացույցների արտահանումը նվազել է 0,8 տոկոսով, իսկ ներկրման ծավալը՝ 0,4 տոկոսվ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շվեյցարիա  


Վերնագիրի այլ պիտակները