Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնացը հայտարարել է հրաժարականի մասին

12:14   18 Հոկտեմբեր 2018    226

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան մտադիր է թողնել պաշտոնը այս տարվա նոյեմբերին սիրիական, իրանական և ռուսական ուժերի առաջխաղացման ֆոնին:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «BBC»-ին, Դե Միստուրան հոկտեմբերի 17-ին է հայտարարել իր հրաժարականի մասին՝ այն հիմնավորելով բացառապես անձնական պատճառներով:

Դե Միստուրան նաև ավելացրել է, որ չնայած Ասադի ուժերի առաջխաղացմանը տևական խաղաղություն հնարավոր չէ ապահովել, եթե Ասադը չնդունի ՄԱԿ-ի կողմից առաջարկվող խաղաղության պայմանները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Դե-Միստուրա  


Վերնագիրի այլ պիտակները